bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Ecclesiastes 12
Ecclesiastes 12
armenian-nea
1
Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,
2
քանի դեռ չեն խավարել արեգակն ու լույսը, լուսինն ու աստղերը, քանի դեռ ամպերը չեն վերադարձել անձրևներից հետո։
3
Այդ օրը քո տան պահապանները պիտի երերան, պիտի կքեն զորավոր այրերը, պիտի պակասեն և դատարկվեն աղորիքները, պիտի խավարեն անցքերից նայողները,
4
ու երբ աղորիքի ձայնը տկարանա, պիտի փակվեն փողոցների դռները, պիտի զարթնեն աքլորականչին, և պիտի նվաղի երգող աղջիկների ձայնը,
5
պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, մորեխը պիտի բազմանա, և փշոտ թուփը տարածվի, որովհետև մարդը գնաց իր հավիտենական տունը. հրապարակներում լացուկոծ անողնե՛րը պիտի շրջապատեն նրան,
6
քանի դեռ արծաթի լարը չի խզվել, և չի քանդվել ոսկի մանյակը, մինչ սափորը չի փշրվել աղբյուրի մոտ, և չի կոտրվել ջրհորի անիվը։
7
Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։
8
Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն ինչ ունայն է։
9
Եվ այսպիսով, քանի որ Ժողովողը մյուսներից ավելի իմաստուն դարձավ, սկսեց գիտություն սովորեցնել ժողովրդին, ուսումնասիրեց ու մշակեց բազմաթիվ առակներ։
10
Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խոսքեր գտնի ու գրի ճշմարիտ և ուղղամիտ խոսքերով գրություններ։
11
Իմաստունների խոսքերը նման են եզների խթանի ու ամուր խփված մեխերի, որոնք հավաքվել ու տրվել են նույն հովվի կողմից, և դրանցից միայն օգուտ կարելի է ստանալ։
12
Մի խոսք ևս, որդյա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետև դրան վերջ չկա, իսկ շատ կարդալն էլ մարմնի համար հոգնություն է։
13
Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։
14
Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։
← Chapter 11