bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Deuteronomy 34
Deuteronomy 34
armenian-nea
1
Մովսեսը Մովաբի հովտից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փոգովրի գագաթը, որ գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան,
2
Նեփթաղիմի ամբողջ երկիրը, Եփրեմի ու Մանասեի ամբողջ երկիրը, Հուդայի ամբողջ երկիրը մինչև հեռավոր ծովը,
3
անապատն ու շրջակայքը Երիքովի՝ Արմավենիների քաղաքի, մինչև Սեգովր։
4
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս է այն երկիրը, որ երդվելով Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասել եմ. “Քո հետնորդներին եմ տալու դա”։ Այս երկիրը ցույց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու»։
5
Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։
6
Նրան թաղեցին Գայիում, Փոգովրի տան մոտ, և ոչ ոք մինչև այսօր չգիտի, թե որտե՛ղ է նրա գերեզմանը։
7
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։
8
Իսրայելի որդիները Մովաբի հովտում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, երեսուն օր ողբացին։ Եվ վերջացան Մովսեսի սգո լացի օրերը։
9
Նավեի որդի Հեսուն լցվեց իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա։ Եվ Իսրայելի որդիները հնազանդվեցին նրան և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
10
Իսրայելում այլևս Մովսեսի նման մարգարե չելավ, մարդ, որը տեսավ Տիրոջը՝ երես առ երես,
11
որը կատարեց այն հրաշքներն ու նշանները, երբ Տերը նրան ուղարկեց՝ կատարելու եգիպտացիների երկրում փարավոնի ու նրա պաշտոնյաների վրա և նրա ողջ երկրում.
12
այն մեծամեծ հրաշագործությունները, որ արեց Մովսեսն Իսրայելի որդիների առջև Տիրոջ հզոր ձեռքով և բարձր բազուկով։
← Chapter 33