bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Amos 5
Amos 5
armenian-nea
1
Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբալու եմ ձեզ վրա։ Ընկավ Իսրայելի տունը և այլևս չի կարողանա ոտքի ելնել։
2
Իսրայելի կույսը կործանվեց իր երկրում, և չկա մեկը, որ կանգնեցնի նրան։
3
Քանի որ այսպես է ասում Տեր Տերը. «Այն քաղաքից, որից հազարավորներ էին ելնում, կմնան հարյուրը, և որից հարյուրավորներ էին ելնում, կմնան տասը Իսրայելի տան համար»։
4
Քանզի այսպես է ասում Տերն Իսրայելի տան համար. «Փնտրե՛ք ինձ և կապրեք.
5
մի՛ փնտրեք Բեթելը և Գաղգաղա մի՛ մտեք, Երդման ջրհոր մի՛ ելեք, քանի որ Գաղգաղան ամբողջությամբ կգերեվարվի, և Բեթելը չեղածի նման կլինի»։
6
Փնտրե՛ք Տիրոջը և կապրեք, որպեսզի կրակի պես չբորբոքվի Հովսեփի տունը և ուտի նրան, և ոչ ոք չի լինի, որ հանգցնի։
7
Նա, ով արդարադատություն է անում բարձունքներում, արդարություն դրեց երկրի վրա,
8
ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.
9
ով կործանում է տարածում զորության դեմ և թշվառություն բերում ամրոցների վրա։
10
Ատեցին հանդիմանողներին դռների առաջ և սուրբ խոսքերը պղծեցին։
11
Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,
12
քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սաստիկ են ձեր մեղքերը։ Ոտնակոխ էիք անում արդարին՝ կաշառքներ առնելով, և մոլորեցնում էիք աղքատին դռների առաջ։
13
Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։
14
Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը, որպեսզի ապրեք, և Տերը՝ Ամենակալ Աստված, կլինի ձեզ հետ. ինչպես որ ասացիք՝
15
«Ատեցինք չարիքը և սիրեցինք բարին»։ Արդարադատությո՛ւն հաստատեք ձեր դռների առաջ, որպեսզի Տերը՝ Աստված, ողորմի Հովսեփի մնացորդներին։
16
Դրա համար այսպես է ասում Տերը՝ Ամենակալ Աստված. «Բոլոր հրապարակներում՝ կոծ, և բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ է ասվելու. մշակը կկանչվի սգի ու կոծի և ողբալացի.
17
բոլոր ճանապարհներին կոծ կլինի, որովհետև անցնելու եմ քո միջով»,- ասում է Տերը։
18
«Վա՜յ նրան, ով ցանկանում է Տիրոջ օրը. ի՞նչ գործ ունեք դուք Տիրոջ օրվա հետ. այն խավար է և ոչ թե լույս։
19
Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,
20
մի՞թե խավար չէ Տիրոջ օրը և ոչ թե լույս. աղջամղջային է, և նրա մեջ ճաճանչ չկա»։
21
«Ատեցի, մերժեցի ձեր տոները և ձեր տարեկանները չեմ հոտոտի։
22
Քանի որ եթե մատուցեք ձեր ողջակեզներն ու զոհերը, չեմ ընդունի և ձեր փրկության հայտնի զոհաբերություններին ես չեմ նայի։
23
Հեռո՛ւ տար ինձնից քո երգերի ձայնը, և քո սրինգների նվագը ես չեմ լսի։
24
Բայց թող հորդի արդարադատությունը ջրի պես, և արդարությունը՝ անհուն հեղեղի պես։
25
Մի՞թե ողջակեզներ և զոհեր մատուցեցիք ինձ այնտեղ՝ անապատում, քառասուն տարի, ո՛վ Իսրայելի տուն։
26
Եվ վերցրիք Մողոքի խորանը և Հռեմփայի՝ ձեր աստծու աստղը և նրանց արձանները, որ պատրաստեցիք ձեզ համար։
27
Եվ կփոխադրեմ ձեզ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը. Ամենակալ Աստված է նրա անունը։
← Chapter 4
Chapter 6 →