bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
Acts 6
Acts 6
armenian-nea
1
Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։
2
Այդ ժամանակ տասներկու առաքյալները հավաքեցին աշակերտների բազմությունն ու ասացին. «Մեզ հաճելի չէ սեղանների սպասարկության պատճառով թողնել Աստծու խոսքի քարոզությունը։
3
Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար.
4
իսկ մենք աղոթքի և խոսքի քարոզությանը նվիրվենք»։
5
Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։
6
Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթք անելով՝ նրանց վրա ձեռք դրեցին։
7
Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
8
Ստեփանոսը՝ շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում ժողովրդի մեջ։
9
Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։
10
Բայց նրանք չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և Հոգուն, որով խոսում էր նա։
11
Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խոսքեր ասելը Մովսեսի և Աստծու դեմ»։
12
Այդպիսով գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու դպիրներին և Ստեփանոսի վրա հարձակվելով՝ բռնեցին ու տարան ատյան։
13
Ապա բերեցին կանգնեցրին սուտ վկաների, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս Սուրբ տաճարի և Օրենքի դեմ.
14
նրա բերանից իսկ լսեցինք, թե՝ “Հիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի տաճարը և փոխի այն օրենքները, որ Մովսեսը փոխանցեց մեզ”»։
15
Նայելով նրան՝ ատյանում բոլոր նստածները տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։
← Chapter 5
Chapter 7 →