bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
2 Chronicles 19
2 Chronicles 19
armenian-nea
1
Հուդայի արքա Հովսափատը խաղաղությամբ վերադարձավ իր տունը՝ Երուսաղեմ։
2
Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,
3
բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։
4
Հովսափատը բնակվեց Երուսաղեմում։ Նա կրկին դուրս եկավ ժողովրդի մեջ Բերսաբեեից մինչև Եփրեմի լեռը և մարդկանց վերստին դարձրեց դեպի Տերը՝ իրենց հայրերի Աստվածը։
5
Նա Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում, քաղաք առ քաղաք դատավորներ կարգեց։
6
Նա ասաց դատավորներին. «Զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անում, որովհետև ոչ թե մարդկային օրենքով եք դատում, այլ Տիրոջ։ Արդարություն պետք է ունենաք։
7
Արդ, Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. պահե՛ք Օրենքը և գործադրե՛ք, քանզի Տերը՝ մեր Աստվածը, անիրավություն և կողմնակալություն չի անում և չի կաշառվում»։
8
Հովսափատը քահանաներից, ղևտացիներից և Իսրայելի տոհմապետերից դատավորներ կարգեց նաև Երուսաղեմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատելու Երուսաղեմի բնակիչներին։
9
Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Տիրոջ երկյուղով, ճշմարտությամբ ու կատարյալ սրտով այսպես կվարվեք.
10
եթե իրենց քաղաքներում բնակվող ձեր եղբայրներից որևէ մեկը արյան դիմաց արյան, օրենքին ու պատվիրանին, իրավունքներին ու դատաստաններին վերաբերող գործով դիմի ձեզ, ապա բացատրե՛ք նրանց, որ չմեղանչեն Աստծու դեմ, և ո՛չ ձեր, ո՛չ էլ ձեր եղբայրների վրա բարկություն չիջնի։ Այսպես արե՛ք և չեք մեղանչի։
11
Եվ ահա Ամարիա քահանան Տիրոջ բոլոր գործերում ձեր առաջնորդն է, Իսմայելի որդի Զաբդիան Հուդայի տան առաջնորդն է արքայի բոլոր գործերում, իսկ դպիրներն ու ղևտացիները ձեր կողքին են. զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարուն աջակից պիտի լինի»։
← Chapter 18
Chapter 20 →