bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
1 Peter 5
1 Peter 5
armenian-nea
1
Ուստի աղաչում եմ երեցներին իբրև երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության.
2
արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ.
3
ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին,
4
որպեսզի, երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակն ընդունեք։
5
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։
6
Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։
7
Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛ գցեք, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը։
8
Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։
9
Դիմադրե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ և իմացած լինելով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։
10
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
11
Նրան իշխանությո՜ւն հավիտյանս։ Ամեն։
12
Սիղվանոսի միջոցով, որ հավատարիմ եղբայր է ձեզ, ինչպես ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ հորդորելու և վկայելու, որ Աստծու ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացեք։
13
Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնվող և ձեզ նման ընտրյալ եկեղեցին, ինչպես նաև՝ իմ որդի Մարկոսը։
14
Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Խաղաղություն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Հիսուսի մեջ եք։ Ամեն։
← Chapter 4