bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
1 Chronicles 18
1 Chronicles 18
armenian-nea
1
Դրանից հետո Դավիթը հարվածեց այլազգիներին, վանեց նրանց և այլազգիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։
2
Նա հարվածեց Մովաբին, և մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։
3
Դավիթը Եմաթում հարվածեց Սուբայի արքա Ադրաազարին, երբ նա գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա։
4
Նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր ու քսան հազար հետևակ։ Դավիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով միայն հարյուր մարտակառք։
5
Ասորիները Դամասկոսից եկան, որպեսզի օգնեն Սուբայի արքա Ադրաազարին, բայց Դավիթն ասորիներից քսաներկու հազար մարդ սպանեց։
6
Նա Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորք դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։
7
Դավիթը վերցրեց այն ոսկե մանյակները, որ Ադրաազարի թիկնապահների վրա էին, և բերեց Երուսաղեմ։
8
Դավիթը Մատեբեթից և Ադրաազարի բարգավաճ քաղաքներից չափազանց շատ պղինձ վերցրեց։ Դրանով Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, պղնձե սյուներն ու անոթները։
9
Երբ Եմաթի արքա Թովուն լսեց, որ Դավիթը հարվածել է Սուբայի արքա Ադրաազարի ամբողջ զորքին,
10
իր որդի Ադուրամին ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրանից խաղաղություն խնդրելու և շնորհավորելու նրան, քանի որ պատերազմել էր Ադրաազարի դեմ և հաղթել նրան, որովհետև Թովուն թշնամի էր Ադրաազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաև ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ։
11
Դավիթը բոլոր ազգերից՝ եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից և ամաղեկացիներից գրաված արծաթի ու ոսկու հետ դրանք ևս նվիրեց Տիրոջը։
12
Շարուհիի որդի Աբեսսան Ալոնի հովտում հարվածեց տասնութ հազար եդովմացիների։
13
Նա հովտում բերդապահ զորք դրեց, և եդովմացիները Դավթի ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։
14
Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա, և իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։
15
Շարուհիի որդի Հովաբը զորքի հրամանատար էր, Աքիլուդի որդի Հովսափատը՝ դիվանապետ,
16
Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը՝ քահանաներ, Սուսան՝ գլխավոր քարտուղար,
17
Հովիդայեի որդի Բանեասը՝ քերեթիների ու փելեթիների վերակացու, իսկ Դավթի որդիները՝ արքայի առաջին փոխանորդները։
← Chapter 17
Chapter 19 →