bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
armenian-nea
/
1 Chronicles 14
1 Chronicles 14
armenian-nea
1
Տյուրոսի արքա Քիրամը Դավթի մոտ դեսպաններ ուղարկեց, ինչպես նաև մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա համար։
2
Դավիթը հասկացավ, որ Տերն է իրեն պատրաստել Իսրայելի վրա իշխելու համար, քանի որ հզորացել էր նրա թագավորությունը Իսրայելի իր ժողովրդի համար։
3
Դավիթն այլ կանայք ևս առավ Երուսաղեմում, որոնք նրա համար ուրիշ տղաներ ու աղջիկներ էլ ծնեցին։
4
Ահա անունները նրանց, որոնք ծնվեցին նրա համար Երուսաղեմում՝ Սամաա, Սոբաբ, Նաթան, Սողոմոն,
5
Հեբաար, Եղիսավ, Եղիփաղետ,
6
Նագեթ, Նափատ, Հափիե,
7
Ելիսամա, Բաղիադա և Եղիփաղատ։
8
Երբ այլազգիները լսեցին, որ Դավիթը թագավոր է օծվել ամբողջ Իսրայելի վրա, ելան Դավթին բռնելու։ Դավիթը, այդ լսելով, նրանց դեմ ելավ։
9
Եկան նաև այլազգիները, և նրանք միմյանց հանդիպեցին Հսկաների հովտում։
10
Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Հարձակվի՛ր, և ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։
11
Դավիթը ելավ Բաաղփարասին և կոտորեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին հարվածեց իմ ձեռքով, ինչպես հեղեղն է հարվածում»։ Սրա համար այդ տեղը կոչվեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի հարված։
12
Նրանք իրենց աստվածներին այնտեղ թողեցին, և Դավիթը պատվիրեց դրանք հրով այրել։
13
Այլազգիները կրկին հարձակվեցին, և նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում։
14
Դավիթը դարձյալ հարցրեց Աստծուն, և Աստված նրան ասաց. «Մի՛ գնա նրանց հետևից, այլ շրջվի՛ր և նրանց մոտեցի՛ր տանձենիների մոտ։
15
Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստված, քո առջևից գնալով, կոտորելու է այլազգիների բանակը»։
16
Դավիթն արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր նրան, և նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթովնից մինչև Գազերա։
17
Դավթի անունն ամբողջ երկրում հռչակվեց, և Տերը նրա երկյուղը տարածեց բոլոր ազգերի վրա։
← Chapter 13
Chapter 15 →