bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Song of Solomon 6
Song of Solomon 6
Armenian Eastern Bible 1994
1
«Իմ սիրեցեալն իջաւ իր պարտէզը՝ խնկածաղիկների մարգերի մէջ, որ հօտն արածեցնի բուրաստաններում եւ շուշաններ քաղի։
2
Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ»։
3
«Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի, ամբողջովին հաճելի ես եւ Երուսաղէմի պէս գեղեցիկ՝ զարմանալի յօրինուած։
4
Թեքի՛ր աչքերդ ինձնից, քանզի դրանք սիրով արբեցրին ինձ. քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։
5
Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, ոչ մի ստերջ չկայ
6
Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսուած նռան՝
7
Թող վաթսուն թագուհի եւ ութսուն հարճ լինեն, թող ազնիւ օրիորդներ ունենայ արքան,
8
մինչդեռ մէ՛կն է իմ աղաւնին, իմ կատարեալը. իր մօր միա՛կն է նա, իր ծնողի ընտրեա՛լը։ Դուստրերը տեսան նրան եւ երանի
9
«Ո՞վ է սա, որ ելնում է ինչպէս առաւօտ, եւ գեղեցիկ է, ինչպէս լուսին, ընտիր, ինչպէս արեգակ՝ զարմանալի յօրինուած»։
10
«Ես ընկուզենիների պարտէզն իջայ՝ նայելու, թէ առուներն ինչպէս են ջրում, տեսնելու, թէ արդեօք ծաղկե՞լ է
11
«Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները. հոգիս չիմացաւ, բայց ցանկութիւնս տանում է ինձ, ինչպէս Ամինադաբի կառքը»։
12
«Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սոմնացիդ, վերադարձի՛ր, որ մենք տեսնենք քեզ»։
← Chapter 5
Chapter 7 →