bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 98
Psalms 98
Armenian Eastern Bible 1994
1
Տէրը թագաւորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբէների վրայ նստողդ, երկիրը սասանուեց։
2
Տէրը մեծ է Սիոնում ու բարձր, քան ժողովուրդները բոլոր։
3
Գոհութիւն մատուցենք քո մեծ անուանը, քանզի ահաւոր ու սուրբ է նա։
4
Իրաւունք սիրելը պատիւ է բերում թագաւորին. դո՛ւ հաստատեցիր իրաւունքն ու արդարութիւնը Յակոբի մէջ։
5
Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա ոտքերի պատուանդանին, քանզի Նա սուրբ է։
6
Մովսէսն ու Ահարոնը՝ երէցները նրա, Սամուէլը, որ նրա անունը կանչողների մէջ էր, ձայն էին տալիս Տիրոջն, ու նա լսում էր
7
եւ ամպի սիւնով խօսում նրանց հետ։ Նրանք պահպանում էին վկայութիւնը նրաեւ հրամանները, որ տուեց իրենց։
8
Տէ՛ր Աստուած մեր, դու լսում էիր նրանց. Աստուա՛ծ, դու քաւիչ եւ վրէժխնդիր էիր լինում նրանց բոլոր գործերի համար։
9
Մեծարեցէ՛ք մեր Տէր Աստծուն, երկրպագեցէ՛ք նրա սուրբ լերանը, քանզի սուրբ է Տէր Աստուածը մեր։
← Chapter 97
Chapter 99 →