bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 94
Psalms 94
Armenian Eastern Bible 1994
1
Եկէ՛ք ցնծանք Տիրոջ առջեւ, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն։
2
Փութանք նրա մօտ խոստովանութեամբ, սաղմոսերգութիւններով աղաղակենք առ Աստուած։
3
Մեծ է Աստուած, Տէր, մեծ թագաւոր ողջ աշխարհում։
4
Նրա ձեռքում են բոլոր եզերքները երկրի, եւ նրանն են բարձունքները լեռների։
5
Նրանն է ծովը, եւ նա՛ արարեց այն, ու ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։
6
Եկէ՛ք երկրպագենք նրան, խոնարհուենք ու լաց լինենք մեր Արարչի՝ Տիրոջ առջեւ։
7
Տէր Աստուածն է նա մեր, մենք՝ նրա ձեռքի տակի ժողովուրդը եւ նրա արօտի ոչխարները։
8
Այսօր, երբ լսէք ձայնը նրա, մի՛ խստացրէք սրտերը ձեր դառնութեամբ, ինչպէս փորձութեան օրն անապատում,
9
որտեղ ինձ փորձեցին ձեր հայրերը, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը։
10
Քառասուն տարի տքնեցի այդ ազգի համար եւ ասացի. «Նրանք միշտ մոլորուած են սրտով, ու ճանապարհներս չճանաչեցին»։
11
Ուստի երդուեցի զայրոյթիս պահին, որ նրանք չեն մտնի իմ հանգստի մէջ։
← Chapter 93
Chapter 95 →