bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 89
Psalms 89
Armenian Eastern Bible 1994
1
Տէ՛ր, սերնդից սերունդ մեր ապաւէնը եղար։
2
Դու կայիր, երբ դեռ չէին հաստատուել լեռները եւ չէին ստեղծուել երկիրն ու ողջ տիեզերքը, յաւիտենութիւնից մինչեւ
3
Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանզի ասացիր. «Մարդկա՛նց որդիներ, վերադարձէ՛ք ինձ»։
4
Հազար տարին Տիրոջ աչքում երէկուայ օրուայ պէս է, որ անցաւ, կամ գիշերուայ մի պահի պէս։
5
Նրանց տարիները տառապալից պիտի լինեն. առաւօտեան խոտի պէս պիտի բուսնեն,
6
առաւօտեան խոտի պէս պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյեան պիտի թոռոմեն, չորանան ու ընկնեն։
7
Մենք մաշուեցինք քո բարկութիւնից,եւ քո զայրոյթից մենք խռովուեցինք։
8
Մեր մեղքերը առջեւդ դրիր, իսկ մեր կեանքը՝ երեսիդ լոյսի տակ։
9
Մեր օրերը բոլորովին նուազեցին, եւ մենք խռովուեցինք քո բարկութիւնից։ Մեր կեանքի ժամանակը դադար չունի սարդի նման։
10
Մեր կեանքի օրերի թիւն է եօթանասուն տարի, կամ առաւելագոյնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցաւով ու
11
Իսկ ո՞վ գիտէ քո բարկութեան ուժը, կամ քո պատճառած ահից ո՞վ կը չափի քո զայրոյթը։
12
Այսպէս, ինձ ցո՛յց տուր քո աջը,եւ սրտով խոնարհներին՝ քո իմաստութիւնը։
13
Դարձի՛ր, Տէ՛ր։ Մինչեւ ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։
14
Առաւօտեան լիացանք քո ողորմութեամբ, ցնծացինք եւ ուրախ եղանք մեր կեանքի բոլոր օրերին։
15
Ուրախացանք այն օրերի փոխարէն, երբ հնազանդեցրիր մեզ, եւ այն տարիների, երբ չարչարանք տեսանք։
16
Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին։
17
Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ։
← Chapter 88
Chapter 90 →