bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 82
Psalms 82
Armenian Eastern Bible 1994
1
Ասափի օրհնութեան սաղմոսը
2
Աստուա՛ծ, ո՞վ է քեզ նման. մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստուա՛ծ։
3
Ահա թշնամիներդ աղաղակեցին, եւ ատելիներդ բարձրացրին իրենց գլուխները։
4
Քո ժողովրդի դէմ խորամանկութիւն մտածեցին, խորհուրդ արեցին քո սրբերի դէմ՝ ասելով.
5
«Եկէք ազգերի միջից վերացնենք նրանց, որ այլեւս Իսրայէլի անունը չյիշուի»։
6
Միաբանած՝ խորհեցին համատեղ, դաշինք կնքեցին քո դէմ
7
եդոմայեցիների բանակներն ու իսմայէլացիները, մովաբացիներն ու հագարացիները,
8
Գեբաղի, Ամոնի, Ամաղէկի բնակիչներն ու բոլոր այլազգիները՝ Տիւրոսի բնակիչներով հանդերձ։
9
Նաեւ Ասուրի բանակն էր եկել նրանց հետ. սրանք բոլորը զօրավիգ էին Ղովտի որդիներին։
10
Նրանց արա այնպէս, ինչպէս արեցիր Մադիամին, Սիսարային ու Յաբինին՝ Կիսոնի հեղեղատներում։
11
Նրանք կոտորուեցին Դորի ակունքներումեւ եղան ինչպէս գետնի աղբ։
12
Նրանց իշխաններին արա՛ այնպէս, ինչպէս արեցիր Զէբէէին, Սաղմանային ու նրանց բոլոր իշխաններին,
13
որոնք ասացին. «Մեր ժառանգութիւնը դարձնենք Աստծու սրբարանը»։
14
Աստուա՛ծ իմ, նրանց արա՛ ինչպէս անիւ, ինչպէս եղէգ՝ քամու հանդէպ,
15
ինչպէս հուր, որ անտառն է այրում, ինչպէս բոց, որ լեռներն է խանձում։
16
Այսպէս հալածի՛ր նրանց քո մրրիկով, ու քո բարկութեամբ խռովեցրո՛ւ նրանց։
17
Նրանց երեսն անարգանքո՛վ պատիր, որ քո անունը փնտռեն, Տէ՛ր։
18
Թող ամաչեն ու խռովուեն յաւիտեանս յաւիտենից,եւ ամօթահար թող կորստեան մատնուեն։
19
Թող իմանան, որ քո անունը Տէր է, եւ դու միակ Բարձրեալն ես ամբողջ երկրի վրայ։
← Chapter 81
Chapter 83 →