bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 80
Psalms 80
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրուայ սաղմոսը
2
Ցնծացէ՛ք Աստծու առջեւ, որ օգնականն է մեր, աղաղակեցէ՛ք Յակոբի Աստծուն։
3
Սաղմո՛ս ասացէք եւ օրհնութի՛ւն տուէք, նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեցէք։
4
Փո՛ղ հնչեցրէք ամսագլխին՝ մեր նշանաւոր օրուայ տարեդարձին։
5
Դա հրաման է Իսրայէլի համար, եւ օրէնք՝ Յակոբի Աստծու համար։
6
Յովսէփի ուխտն է դա, որը կնքեց Նրա հետ, երբ նա դուրս էր գալիս եգիպտացիների երկրից։ Նա լսեց մի լեզու, որ չգիտէր.
7
«Նրանց թիկունքներն ազատի՛ր բեռներիցեւ նրանց ձեռքերը՝ այգու ու բահի ծառայութիւնից։
8
Նեղութեան մէջ ինձ ձայն տուիր՝ եւ փրկեցի քեզ. քեզ լսեցի մրրիկի ծածկոյթի տակ ու փորձեցի քեզ Հակառակութեան ջրերի վրայ։
9
Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես վկայ կը լինեմ քեզ, եւ Իսրայէ՛լ, եթէ ինձ լսում ես։
10
Ժամանակաւորապէս պաշտուող աստուածներ չես ունենայ ու չես երկրպագի օտար աստծու։
11
Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից. բա՛ց բերանդ, եւ ես պիտի լցնեմ այն։
12
Իմ ժողովուրդը չունկնդրեց ձայնիս, եւ Իսրայէլն ինձ չնայեց։
13
Բարձիթողի մատնեցի նրան, որ գնան իրենց սրտի թելադրանքով, քանզի շարժուեցին իրենց կամքով։
14
Եթէ իմ ժողովուրդը լսէր ինձ, կամ Իսրայէլն ընթանար իմ ճանապարհով,
15
ապա որպէս ոչնչութիւն կ՚ընկճէի նրա թշնամիներինեւ ձեռքս կ՚իջեցնէի նրան նեղողների վրայ։
16
Տիրոջ թշնամիները ստեցին նրան, ուստի նրանց ժամանակն աշխարհում կը սպառուի։
17
Նրանց կերակրեց ցորենի առատութեամբ, ժայռից հոսող մեղրով յագեցրեց նրանց»։
← Chapter 79
Chapter 81 →