bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 8
Psalms 8
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ հնձանների մասին, սաղմոս Դաւթի
2
Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։ Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր։
3
Մանկահասակ եւ ծծկեր երեխաների բերանից թող օրհնութիւն ելնի ընդդէմ քո թշնամիների, Տէ՛ր, որպէսզի ոսոխն ու հակառակորդը
4
Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր։
5
Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան։
6
Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան եւ փառք ու պատուով պսակեցիր նրան։
7
Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ։
8
Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ՝ ոչխար, արջառ եւ ամէն ինչ,
9
նաեւ վայրի երէ, երկնքի թռչուններ, ծովի ձկներ, որ շրջում են ծովերի հոսանքներում։
10
Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։
← Chapter 7
Chapter 9 →