bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 78
Psalms 78
Armenian Eastern Bible 1994
1
Աստուա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ, պղծեցին քո սուրբ տաճարը, Երուսաղէմը դարձրին ինչպէս մրգապահի հիւղակ։
2
Քո ծառաների դիակները որպէս կեր նետեցին երկնքի թռչուններին, եւ քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին։
3
Նրանց արիւնը ջրի պէս Երուսաղէմի շուրջը թափեցին, եւ չկար մէկը, որ թաղէր նրանց։
4
Մենք դարձանք մեր դրացիների նախատինքը եւ մեր շուրջը եղողների ծաղրուծանակը։
5
Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի բարկանաս դու անվերջ, եւ քո նախանձը պիտի բորբոքուի հրի պէս։
6
Բարկութիւնդ թափի՛ր այն ազգերի վրայ, որոնք քեզ չեն ճանաչում, այն թագաւորների վրայ, որոնք անունդ չեն ոգեկոչում։
7
Նրանք յօշոտեցին Յակոբի ցեղին, եւ նրա տեղն աւերեցին։
8
Մի՛ յիշիր հին մեղքերը մեր, թող ողորմութիւնդ շուտով հասնի մեզ, Տէ՛ր, քանզի սաստիկ աղքատացանք։
9
Օգնի՛ր մեզ, Աստուա՛ծ, փրկի՛չ մեր, քո անուան փառքի համար. Տէ՛ր, յանուն քո անուան փրկի՛ր մեզ ու թողութի՛ւն տուր մեր
10
Թող հեթանոսների մէջ երբեք չասեն՝ «Ո՞ւր է նրանց Աստուածը». այլ հեթանոսների մէջ, մեր աչքի առջեւ, թող յայտնուի քո
11
Բանտարկեալների հեծեծանքը թող հասնի քեզ. դու քո բազկի զօրութեամբ փրկի՛ր սպանուածների որդիներին։
12
Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, եօթնապատիկ իրենց գիրկը վերադարձրու, Տէ՛ր։
13
Մենք՝ քո ժողովուրդն ու քո արօտի ոչխարները, յաւիտեան քեզ գոհութիւն պիտի մատուցենք, սերնդից սերունդ պիտի պատմենք քո
← Chapter 77
Chapter 79 →