bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 66
Psalms 66
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ Դաւթի օրհնութեան սաղմոսը.
2
Աստուա՛ծ, ողորմի՛ր մեզ եւ օրհնի՛ր, ցո՛յց տուր երեսդ եւ գթա՛ մեզ,
3
որպէսզի երկրի վրայ ճանաչեն ճանապարհը քո, եւ բոլոր ազգերի մէջ՝ փրկութիւնը քո։
4
Ժողովուրդները քեզ գոհութիւն պիտի մատուցեն, Աստուա՛ծ,գոհութիւն պիտի մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։
5
Պիտի ուրախանան ու ցնծան ազգերը, քանզի դու արդարութեամբ ես դատում ժողովուրդներին եւ երկրի ազգերին դու ես
6
Թող ժողովուրդները քեզ օրհնաբանեն, Աստուա՛ծ, թող գոհութիւն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները։
7
Երկիրը տուեց իր պտուղը, եւ Աստուած, Աստուածը մեր, օրհնեց մեզ։
8
Մեր Աստուածը պիտի օրհնի մեզ, եւ երկրի բոլոր ծագերում պիտի սոսկան նրանից։
← Chapter 65
Chapter 67 →