bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 61
Psalms 61
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին սաղմոս Դաւթի
2
Միայն Աստծո՛ւն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկութիւնս։
3
Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ էլ չսասանուեմ։
4
Մինչեւ ե՞րբ ամէնքդ պիտի յարձակուէք մարդու վրայ՝ կործանելու նրան թեքուած պարսպի ու խախտուած ցանկապատի պէս։
5
Նրանք ինձ պատուից զրկելու մասին էին մտածում միայն՝ տոչորուելով նախանձից։ Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց
6
Սակայն իմ հոգին հնազանդ կը մնայ Աստծուն, քանզի նրանի՛ց է իմ համբերութիւնը։
7
Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ չսասանուեմ։
8
Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստուած է օգնականն իմ եւ Աստծու վրայ է յոյսն իմ։
9
Ձեր յոյսը դրէ՛ք նրա վրայ, ժողովուրդների ո՛ղջ բազմութիւններ, բացէ՛ք նրա առջեւ սրտերը ձեր, քանզի Աստուած օգնականն է
10
Հանգիստ
11
Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար ենեւ իրենք ամէնքն էլ
12
Յոյս մի՛ դրէք անիրաւութեան վրայ, յափշտակութիւն մի՛ ցանկանաք, եթէ հարստութիւնն առուի պէս իսկ հոսի,թող ձեր սրտերը
13
Մի անգամ խօսեց Աստուած, եւ երկու անգամ լսեցինք այս բանը։
14
Աստծունն է զօրութիւնը, եւ քոնն է, Տէ՛ր, ողորմութիւնը, դու ես հատուցում իւրաքանչիւրին ըստ իր գործերի։
← Chapter 60
Chapter 62 →