bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 6
Psalms 6
Armenian Eastern Bible 1994
1
Դպրապետին. ութերորդական եղանակով, Դաւթի օրհնութեան սաղմոս
2
Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ, եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր։
3
Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են։
4
Անձն իմ յոյժ խռոված է, եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ...։
5
Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ
6
քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ, կամ դժոխքում գոհանայ քեզանից։
7
Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի։
8
Սրտնեղութիւնից այլայլուեց աչքն իմ, ես հիւծուեցի բոլոր թշնամիներիս ձեռքից։
9
Հեռացէ՛ք ինձնից ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում։
10
Տէրը լսեց իմ լացի ձայնը, Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին, Տէրն ընդունեց իմ խնդրանքները։
11
Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովուեն, թող ետ դառնան եւ իսկոյն խիստ ամաչեն ու զարհուրեն։
← Chapter 5
Chapter 7 →