bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 55
Psalms 55
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից. արձանագիր սաղմոս Դաւթի, երբ այլազգիները նրան բռնել էին Գէթում.
2
Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրեայ պատերազմներն ինձ նեղեցին։
3
Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արին, եւ շատերն իմ դէմ մարտնչեցին բարձունքից։
4
Օրը ցերեկով չեմ վախենայ, քանզի յոյսս դրել եմ Տիրոջ վրայ։
5
Աստծու խօսքով պիտի կատարեմ իմ գովաբանութիւնը. Աստծու վրայ դրի իմ յոյսը ու չեմ սոսկալու. մարդն ինձ ի՞նչ կարող է
6
Ամէն օր խօսքերս անարգեցին, նրանց չար խորհուրդներն իմ դէմ եղան։
7
Նրանք պանդուխտ կը լինեն ու գաղտագողի կը շրջեն։Նրանք հետապնդում են ինձ, ինչպէս իմ մահը ցանկացող մարդիկ։
8
Որպէս ոչնչութիւն դու կը մերժես նրանց, քո բարկութեամբ հնազանդ կը դարձնես ժողովուրդներին։
9
Աստուա՛ծ, կեանքս քեզ կը պատմեմ, արցունքներս առջեւդ կը դնեմ, ինչպէս դու ինձ խոստացար։
10
Թշնամիներս ետ կը դառնան այն օրը, երբ օգնութեան կանչեմ քեզ. ահա իմացայ, որ դու իմ Աստուածն ես։
11
Աստծուն պիտի օրհնեմ իմ բերանով եւ բառերովս Տիրոջը պիտի գովեմ իմ խօսքերով։ Աստծու վրայ դրի իմ յոյսը եւ վախ չունեմ.
12
Ինձնից է ուխտն իմ, որ օրհնութեամբ քեզ պիտի մատուցեմ, Աստուա՛ծ։
13
Ինձ փրկեցիր մահուանից, աչքս՝ արտասուքից, եւ ոտքս՝ գայթակղութիւնից. ողջերի երկրում ես հաճելի կ՚երեւամ Տիրոջ առջեւ։
← Chapter 54
Chapter 56 →