bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 51
Psalms 51
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի,
2
այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկաւ պատմեց Սաւուղին, թէ ահա Դաւիթն Աքիմելէքի տանն է։
3
Ինչո՞ւ է հզօրը պարծենում չարութեամբ ու անօրէնութեամբ։
4
Գիշեր-ցերեկ նա անիրաւութիւն նիւթեց իր լեզուով, սուր ածելու նման նենգութիւն գործեց։
5
Բարութիւնից աւելի չարութիւն սիրեց եւ արդար խօսքից աւելի՝ անօրէնութիւն։
6
Սիրեց նա ամէն տեսակ կործանարար խօսքեր եւ նենգ լեզուներ։
7
Դրա համար Աստուած կը կործանի նրան իսպառ, կը խլի ու կը հանի նրան իր օթեւանից, եւ նրա արմատները՝ ողջերի երկրից։
8
Արդարները կը տեսնեն ու կը վախենան եւ կը ծաղրեն նրան՝ ասելով.
9
«Սա է այն մարդը, որն Աստծու օգնութեանը չապաւինեց, այլ յոյսը դրեց իր մեծ հարստութեան վրայ եւ զօրացաւ իր
10
Իսկ ես Աստծու տան պտղաբեր ձիթենու նման եմ. յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից յոյսս դրի Աստծու ողորմութեան վրայ։
11
Քեզ յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ արածիդ համար եւ յոյսս պիտի դնեմ քո անուան վրայ, քանզի բարի ես սրբերիդ հանդէպ։
← Chapter 50
Chapter 52 →