bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 41
Psalms 41
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը
2
Ինչպէս եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպէս էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստուած.
3
հոգիս ծարաւ է քեզ, Աստուած հզօր եւ կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երեւամ Աստծու առաջ։
4
Գիշեր-ցերեկ իմ արցունքներով սնուեցի, քանզի ամէն օր ինձ ասում էին. «Քո Աստուածն ո՞ւր է»։
5
Դա յիշելիս՝ հոգիս տառապում էր իմ ներսում, բայց քաջալերւում էի, որ պիտի մտնեմ Աստծու տան սքանչելի յարկի
6
Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան,իմ անձը
7
Հոգին իմ խիստ խռովուեց, դրա համար քեզ յիշեցի Յորդանանի երկրից ու Հերմոնի փոքր սարից։
8
Անդունդից քեզ կանչեցին քո յորձանքների ձայնով։ Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։
9
Ցերեկը Տէրն իր ողորմութիւնը հաստատեց. գիշերը՝ նոր օրհներգութիւն. ես աղօթում եմ Աստծուն իմ կեանքի համար։
10
Աստծուն ասացի. «Ինձ ընդունողը դու ես, ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր լինեմ թշնամուս հալածանքի ժամանակ»։
11
Երբ ոսկորներս փշրուեցին, թշնամիներն իմ նախատեցին ինձ՝ ամէն օր ասելով. «Քո Աստուածն ո՞ւր է»։
12
Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը
← Chapter 40
Chapter 42 →