bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 31
Psalms 31
Armenian Eastern Bible 1994
1
Երանի նրան, ում մեղքերին թողութիւն տրուեց եւ ում բոլոր յանցանքները ծածկուեցին։
2
Երանի այն մարդուն, որին Տէրն այլեւս մեղաւոր չի համարում, եւ որի բերանում նենգութիւն չկայ։
3
Ես լռեցի, եւ իմ բոլոր ոսկորները մաշուեցին՝ ամէն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց։
4
Քո ձեռքը ծանրացաւ ինձ վրայ. ես կրկին ընկայ թշուառութեան մէջ, քանզի փշերն ինձ ծակեցին։
5
Մեղքերս քեզ ցոյց կը տամ, եւ անօրէնութիւնս չեմ ծածկի քեզնից։ Ասացի, թէ կը խոստովանեմ մեղքերն իմ, եւ դու թողութիւն կը
6
Դրա համար բոլոր սրբերն յարմար ժամին աղօթքի կը կանգնեն քո առջեւ, եւ սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի
7
Դու ես իմ յենարանն այն նեղութեան մէջ, որը շուրջս պատեց։ Ո՜վ ցնծութիւն իմ, փրկի՛ր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ։
8
«Քեզ կ՚իմաստնացնեմ ու խելամիտ կը դարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրադ կը պահեմ», ասում է Տէրը։
9
Մի՛ եղէք ձիերի եւ ջորիների պէս, որոնք գիտակցութիւն չունեն. սանձով ու պախուրցով պէտք է նրանց կզակը ճմլել, որ քեզ
10
Շատ են մեղաւորների տանջանքները, բայց ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ, Տիրոջ ողորմութիւնը կը պարուրի նրանց։
11
Ուրա՛խ եղէք եւ ցնծացէ՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. պարծեցէ՛ք բոլորդ, որ ուղիղ էք սրտով։
← Chapter 30
Chapter 32 →