bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 23
Psalms 23
Armenian Eastern Bible 1994
1
Դաւթի կիրակնօրեայ սաղմոսը
2
Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով։
3
Նրա հիմքերն անձամբ գցեց ծովի վրայ, եւ գետերի վրայ հաստատեց նրան։
4
Ո՞վ կը բարձրանայ Տիրոջ լեռը, կամ ո՞վ կը կանգնի նրա սրբավայրում.
5
նա, ով մաքուր ձեռքեր եւ անբիծ սիրտ ունի, ով յանձն չի առել ունայնութիւն ու նենգութեամբ չի երդուել իր ընկերոջը։
6
Նա՛ է, որ օրհնութիւն կը ստանայ Տիրոջից, եւ ողորմութիւն իր փրկարար Աստծուց։
7
Այս սերունդն է, որ փնտռում է Տիրոջը, որ ուզում է տեսնել համար երեսը Յակոբի Աստծու։
8
Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի։ Հանգիստ։
9
Ո՞վ է այս փառքի արքան, - կարողութեամբ հզօր Տէրն է նա, պատերազմում զօրեղ Տէրը։
10
Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի։
11
Ո՞վ է այս փառքի արքան, - զօրութիւնների Տէրը՝ նա ինքն է փառքի արքան։
← Chapter 22
Chapter 24 →