bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 19
Psalms 19
Armenian Eastern Bible 1994
1
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2
Անձկութեան օրը կը լսի քեզ Տէրը, եւ օգնական կը լինի քեզ Յակոբի Աստծու անունը։
3
Տէրն իր սուրբ Սիոնից քեզ օգնութիւն կ՚ուղարկի եւ կ՚ընդունի քեզ։
4
Թող յիշի Տէրը քո բոլոր ընծաները եւ ողջակէզներդ ընդունելի թող համարի։
5
Տէրը քեզ կը տայ, ինչ որ ուզի քո սիրտը, եւ քո բոլոր մտադրութիւնները նա կը կատարի։
6
Մենք կը ցնծանք քո փրկութեամբ, Աստծու անունով մենք կը մեծարուենք։ Տէրը կը կատարի քո բոլոր խնդրանքները։
7
Այժմ հասկացանք, որ Տէրը փրկեց իր օծեալին։Նա կը լսի նրան իր սուրբ երկնքիցիր փրկարար աջի զօրութեամբ։
8
Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին։ իսկ մենք մեր Աստծու անունն ենք կանչում։
9
Նրանք կործանուեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք եւ ուղղուեցինք։
10
Տէ՜ր, պահպանի՛ր թագաւորին եւ լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ։
← Chapter 18
Chapter 20 →