bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 150
Psalms 150
Armenian Eastern Bible 1994
1
Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան երկնային հաստատութեան մէջ։
2
Օրհնեցէ՛ք նրան իր զօրութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծութեան մէջ։
3
Գովաբանեցէ՛ք նրան օրհնութեան ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով եւ օրհներգութեամբ։
4
Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախութեամբ։
5
Օրհնեցէ՛ք նրան քաղցր խօսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհութեան ձայնով։
6
Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։ Հաշուից դուրս այս սաղմոսը Դաւթի ինքնագիրն է, երբ նա մարտնչելու ելաւ Գողիադի դէմ,
7
Փոքրն էի ես իմ եղբայրների մէջ.եւ կրտսերն՝ իմ հօր տանը. հօրս ոչխարներն էի արածեցնում։
8
Ձեռքերն իմ նուագարան ստեղծեցին, եւ մատներս օրհներգութեան գործիք պատրաստեցին։
9
Իսկ արդ, ո՞վ պիտի պատմի այս բանն իմ Տիրոջը. ամէն բանի Տէրն ինքը կը լսի այս ամէնը։
10
Նա ուղարկեց իր հրեշտակին, ինձ վերցրեց հօրս ոչխարների հօտից,եւ օծեց ինձ իր իւղի օծումով։
11
Գեղեցիկ ու մեծ էին եղբայրներն իմ, բայց Տէրը չհաւանեց նրանց։
12
Ես ելայ այլազգու դէմ,եւ նզովեցի կուռքերը նրա։
13
Առայ նրա սուրն իրենից, կտրեցի գլուխը նրա,եւ վերացրի նախատինքը Իսրայէլի որդիներից։
← Chapter 149