bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 142
Psalms 142
Armenian Eastern Bible 1994
1
Տէ՛ր, լսի՛ր աղօթքն իմ, քո ճշմարտութեամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքին, քո արդարութեամբ լսի՛ր ինձ։
2
Ծառայիդ հետ դատաստան մի՛ տես, քանզի ոչ մի կենդանի մարդ չի արդարանայ քո առջեւ։
3
Թշնամին հալածեց ինձ, կեանքս հողին հաւասարեցրեցեւ ինձ նստեցրեց խաւարի մէջ յաւիտեան մեռածի պէս։
4
Հոգիս տաղտկացաւ իմ ներսում, եւ սիրտս խռովուեց իմ մէջ։
5
Յիշեցի օրերն առաջուայ, մտաբերեցի բոլոր գործերը քո, ձեռքերիդ ստեղծածների մասին խորհեցի։
6
Դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ. հոգիս հողի պէս ծարաւի է քեզ։
7
Լսի՛ր ինձ փութով, Տէ՛ր, քանզի շունչս պակասեց իմ ներսում, մի՛ շրջիր երեսդ ինձնից, որ չնմանուեմ գերեզման իջնողներին։
8
Առաւօտեան քո ողորմութիւնն ինձ լսելի՛ դարձրու, քանզի, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի. ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով
9
Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քեզ իմ ապաւէնը դարձրի։
10
Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո, քանզի դու ես Աստուածն իմ, քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր։
11
Յանուն քո անուան, կեա՛նք տուր ինձ, Տէ՛ր, քո արդարութեամբ նեղութիւնից հանի՛ր հոգին իմ։
12
Քո ողորմութեամբ կործանի՛ր իմ թշնամիներին, կորստեա՛ն մատնիր բոլոր ինձ նեղողներին, քանզի ես ծառան եմ քո։
← Chapter 141
Chapter 143 →