bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 129
Psalms 129
Armenian Eastern Bible 1994
1
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայԽորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր։
2
Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը, թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի։
3
Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր,ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր,
4
քանզի քեզնից է գալիս քաւութիւնը։
5
Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր, հոգիս սպասեց քո խօսքին։
6
Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ։ Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ, առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ։
7
Տիրոջից է ողորմութիւնը, ու նրանից են բոլոր փրկութիւնները։
8
Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։
← Chapter 128
Chapter 130 →