bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 123
Psalms 123
Armenian Eastern Bible 1994
1
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2
Եթէ Տէրը մեզ հետ չլինէր, - թող ասի Իսրայէլը, -
3
եթէ Տէրը մեզ հետ չլինէր, մարդիկ մեզ վրայ յարձակուելով՝
4
մեզ ողջ-ողջ կուլ կը տային, երբ նրանց զայրոյթը բորբոքուած էր մեզ վրայ։
5
Եւ ջրերն անգամ մեզ կ՚ընկղմէին, երբ մեր հոգիներն անցան հեղեղի միջով։
6
Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով։
7
Օրհնեալ է Տէրը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց։
8
Մեր հոգիները փրկուեցին ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից։ Նրանց թակարդները փշրուեցին, եւ մենք ազատուեցինք։
9
Մեր օգնութիւնը Տիրոջ անունից է, նա, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։
← Chapter 122
Chapter 124 →