bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 121
Psalms 121
Armenian Eastern Bible 1994
1
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
2
Ուրախանում էի, երբ ասում էին՝ «Գնանք Տիրոջ տուն»։
3
Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղէմ։
4
Երուսաղէմը բարեշէն է որպէս քաղաք, եւ նրա բնակիչներն իր շուրջն են։
5
Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայէլի վկայութեամբ գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը։
6
Այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ աթոռներ դրուած Դաւթի տան մէջ։
7
Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին, դուք՝ բոլորդ, որ սիրում էք այն։
8
Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի, եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն։
9
Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների քեզ խաղաղութիւն մաղթեցի։
10
Եւ մեր Տէր Աստծու համար քեզ բարութիւն ցանկացանք։
← Chapter 120
Chapter 122 →