bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 12
Psalms 12
Armenian Eastern Bible 1994
1
Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից։
2
Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամենօրեայ ցաւ՝ իմ սրտում։
3
Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանայ ինձ վրայ։
4
Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, լո՛յս տուր, Տէ՛ր, իմ աչքերին, որ երբեք մահուան քուն չմտնեմ։
5
Թշնամիս թող չասի, թէ՝ յաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթէ սասանուեմ։
6
Ես ողորմութեանդ վրայ յոյս դրի, Տէ՛ր, սիրտս հրճուեց քո փրկագործութեամբ. կ՚օրհներգեմ քեզ, Տէ՛ր, բարերա՛րդ իմ։
← Chapter 11
Chapter 13 →