bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 114
Psalms 114
Armenian Eastern Bible 1994
1
Հաճելի է ինձ, որ Տէրը լսեց ձայնն իմ աղօթքի։
2
Ականջն իր մօտեցրեց ինձ, եւ ես իմ օրերում նրա՛ն դիմեցի։
3
Ինձ պատեց երկունքը մահուան, եւ դժոխքի վշտերն ինձ բռնեցին։ Նեղութիւն եւ անձկութիւն գտայ
4
եւ Տիրոջ անունը կանչեցի՝ ասելով.«Ո՜վ Տէր, փրկի՛ր ինձ»։
5
Գթառատ եւ արդար է մեր Տէր Աստուածը։
6
Տէրը ողորմում եւ պահպանում է մանուկներին. ես խոնարհ եղայ, եւ Տէրն ինձ փրկեց։
7
Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դէպի հանգիստը քո, քանզի Տէրն օգնեց քեզ։
8
Նա ինձ փրկեց մահուանից, աչքերս՝ արտասուքից եւ ոտքերս՝ սայթաքումից։
9
Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջեւ։
← Chapter 113
Chapter 115 →