bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Psalms 107
Psalms 107
Armenian Eastern Bible 1994
1
Դաւթի օրհնութեան սաղմոսը
2
Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ։
3
Արթնացի՛ր փառք իմ, արթնացի՛ր սաղմոսով եւ օրհնութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան։
4
Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ սաղմոս կ՚երգեմ քեզ։
5
Մեծ է քո ողորմութիւնը եւ երկնքից բարձր,եւ քո ճշմարտութիւնը հասնում է ամպերին։
6
Դու երկինք ես բարձրացած, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո։
7
Որպէսզի սիրելիներդ փրկուեն, պահպանի՛ր քո աջով եւ լսի՛ր մեզ։
8
Աստուած խօսեց իր սրբարանից.«Ես պիտի բարձրանամ, բաժանեմ Սիւքէմը եւ վրանների հովիտը պիտի չափեմ։
9
Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է։
10
Յուդան թագաւորս է, Մովաբը՝ աւազանը յոյսիս։ Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ. եւ այլազգիներն ինձ հնազանդուեցին։
11
Ո՞վ ինձ կը տանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ,
12
եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզեւ մեր զօրքերի հետ դուրս չելար, Աստուա՛ծ։
13
Նեղութեան մէջ օգնութի՛ւն տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու։
14
Աստուծով զօրութիւն կը ստեղծենք, եւ նա ամօթահար կ՚անի մեր թշնամիներին։
← Chapter 106
Chapter 108 →