bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Job 35
Job 35
Armenian Eastern Bible 1994
1
Եղիուսը նորից խօսեց ու ասաց.
2
«Այդ ի՞նչն ես իրաւունք համարել,
3
դու ո՞վ ես, որ ասում ես. « Արդար եմ Տիրոջ առաջ», կամ՝ «Մեղանչեցի, ի՞նչ անեմ»։
4
Կը պատասխանեմ քեզ ու երեք բարեկամներիդ.
5
երկնքի՛ն նայիր ու տե՛ս, նկատի՛ր ամպերը. քեզնից որքա՜ն բարձր են։
6
Եթէ մեղք ես գործել, ի՞նչ ես անելու, ու եթէ բազում անիրաւութիւններ ես կատարել, ի՞նչ կարող ես անել։
7
Արդ, եթէ արդար ես, ի՞նչ ես տալու Նրան, կամ ինքն ի՞նչ է ստանալու քո ձեռքից։
8
Ամբարշտութիւնդ՝ քեզ նման մարդկանց, արդարութիւնդ էլ՝ մարդու որդիների համար օգուտ չունեն։
9
Շատերի կողմից զրպարտուածները կ՚աղաղակեն, ձայն կը բարձրացնեն շատերի բռունցքի պատճառով։
10
Սակայն մէկը չի ասել. « Ո՞ւր է Աստուած, որ այս ամէնն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակութեան ժամերը,
11
որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից»։
12
Այն ժամանակ ձայն կը տան, բայց չես լսի, որովհետեւ ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտաւանութիւնից։
13
Տէրը չի ուզում անկարգութիւններ տեսնել,որովհետեւ Ամենակալն ինքը տեսնում է բոլորին, ովքեր անօրէնութիւն են գործում.
14
Խնդիրքդ ներկայացրո՛ւ նրան, եթէ կարող ես գովել նրան այնպէս, ինչպէս որ նա կայ։
15
Եւ արդ, քանի որ չկայ մէկը, որ կրել է նրա բարկութիւնը, մէկը, որ գիտակցել է իր ծանր մեղքերը, -
16
ապա ուրեմն Յոբն էլ զուր է բացում բերանը եւ իր անգիտութեամբ ծանրացնում խօսքերը»։
← Chapter 34
Chapter 36 →