bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Job 27
Job 27
Armenian Eastern Bible 1994
1
Յոբը նորից խօսեց ու ասաց.
2
«Կենդանի է Տէրն, որ ինձ հետ այսպէս դատաստան տեսաւ, Ամենակալը դառնացրեց հոգիս։
3
Եթէ տակաւին իմ մէջ է հոգիս, եւ աստուածային շունչը ապրում է իմ ռունգերի մէջ, -
4
իմ շրթունքները անօրէնութիւն չեն արտասանի, եւ ոչ էլ հոգիս անիրաւութեան մասին կը խորհի։
5
Մինչեւ մեռնելս էլ չի լինի, որ ես ձեզ արդար կոչեմ, քանզի չեմ փոխի անմեղութիւնն իմ։
6
Եւ արդարութեան ձայնին անսալով՝ չեմ հրաժարուի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։
7
Առաւել եւս՝ թող թշնամիներս լինեն կործանուող ամբարիշտները, իմ դէմ դուրս եկած, կորստի մատնուած անօրէնները։
8
Եւ ի՞նչ յոյս ունի ամբարիշտը, որ հաստատ կը մնայ. գուցէ Տիրոջը ապաւինելով կարենայ փրկուե՞լ,
9
կամ թէ Տէր Աստուածն ականջ կը դնի՞ իր խնդրանքներին։
10
Եթէ մի տագնապ երբ հասնի իր վրայ, նա վստահութիւն պիտի չունենայ Աստծու առաջ։ Դիմի էլ Նրան՝ ունկն կը դնի՞ արդեօք Նա
11
Կ՚ասեմ հիմա ձեզ, թէ այն ի՞նչն է, որ Տիրոջ ձեռքին է, ու չեմ ծածկի ես ձեզնից այն բանը, ինչ որ ձեռքին է Ամենակալի։
12
Ահա բոլորդ հէնց քաջ գիտէք, որ ունայն բաներին ունայնութիւն էք աւելացնում դուք։
13
Այս է բաժինը ամբարիշտ մարդու՝ Տիրոջից գծուած. Ամենակալի կամքով անպայման զօրաւորների ունեցուածքը հէնց իրենց դէմ
14
Ու եթէ անգամ բազում զաւակներ ունենան նրանք՝ պիտի սպանուեն, իսկ թէ պատահի՝ չափահաս դառնան, մուրացկանութեամբ պիտի
15
Ովքեր որ նրա շուրջը կը լինեն՝ մահով կը մեռնեն. նրանց այրիներին մէ՛կը չի գթայ։
16
Ու եթէ անգամ հողի պէս արծաթ հաւաքեն նրանք կամ կաւի նման պատրաստեն ոսկի՝
17
դրանք բոլորը արդարներին լոկ բաժին կը դառնան, ու արդար մարդիկ կը տիրեն նրանց ունեցուածքներին։
18
Դարձել է նրանց տունը ցեցի կեր, սարդոստայնի բոյն։
19
Քնում է հարուստ, բայց արթնանում է ոչ իբր մեծատուն, աչքերն է բացում, տեսում ամէն բան չքացած ընդմիշտ։
20
Ցաւեր պիտի գան վրան՝ ջրի պէս, գիշերուայ խաւարն պիտ ծածկի նրան։
21
Պիտ խլի նրան խորշակն ու գնայ,
22
պիտ քշի նրան տեղից հարազատ, շպրտի նրան ու չխնայի։ Փախչելով պիտի փախչի խորշակից։
23
Ծափ պիտի զարնի սա նրա դիմաց, եւ քարշ պիտի տայ տեղից հարազատ»։
← Chapter 26
Chapter 28 →