bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Job 25
Job 25
Armenian Eastern Bible 1994
1
Բաղդատ Սոքեցին նորից խօսեց ու ասաց.
2
«Արդ, մի՞թէ առասպել է, որ երկիւղում են նրանից, ով բարձունքներում ամէն ինչ անում է։
3
Ոչ ոք թող չկարծի, թէ նրա գնդերը կը յապաղեն պատժել. ո՞ւմ վրայ չի իջնի նրա որոգայթը։
4
Մահկանացուն ինչպէ՞ս արդար կը լինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնուածներից ո՞վ կը մաքրի իր հոգին,
5
որովհետեւ եթէ լուսնին հրամայի Նա՝ չի ծագի։ Աստղերն իսկ մաքուր չեն Նրա առաջ,
6
ուր մնաց մարդը, որ ապականուած է, եւ մարդու որդին, որ որդ է»։
← Chapter 24
Chapter 26 →