bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Job 11
Job 11
Armenian Eastern Bible 1994
1
Սոփար Մինեցին ասաց.
2
«Ով շատ է խօսում, պարտաւոր է նոյն ձեւով էլ լսել. խօսողը կարո՞ղ է խօսքերով արդարանալ։
3
Օրհնեալ է սակաւակեաց կանանց ծնունդը։ Շատ էլ մի՛ շաղակրատիր, որովհետեւ մէկը չկայ, որ քեզ պատասխան տայ։
4
Մի՛ ասա՝ «Գործերովս մաքուր ու անարատ եմ Տիրոջ առաջ»։
5
Այլ մտածի՛ր, թէ ինչպէ՛ս է Տէրը շրթունքները բաց անելու եւ հետդ խօսելու։
6
Քեզ կը հասկացնի իմաստութեան զօրութիւնը, որ կը լինի կրկնակի, քան քոնը։ Ապա կ՚իմանաս, թէ ինչ որ գլխիդ բերել է Տէրը՝
7
Կը գտնե՞ս Տիրոջ ճանապարհը, կամ վերահասու կը լինե՞ս այն դէպքերին, որ սահմանել է քեզ համար Ամենակալը։
8
Բարձր է երկինքը. ի՞նչ կարող ես անել։ Խորն է դժոխքը. ի՞նչ կ՚իմանաս։
9
Երկար են երկրի չափերը. լայն է ծովը։
10
Եւ եթէ Աստուած կործանի այդ բոլորը, ո՞վ կ՚ասի նրան՝ այդ ի՞նչ արեցիր։
11
Ինքը գիտէ անօրէնների գործերը. անարժան բաներ տեսնելով՝ անտես չի առնի։
12
Դատարկաբան մարդը խօսքերի մէջ է թաքնւում։ Կնոջից ծնուած մարդը նման է անապատի վայրի էշի։
13
Իսկ եթէ դու մաքուր ես պահել քո սիրտը՝ ձեռքդ մեկնի՛ր դէպի Աստուած։
14
Եւ եթէ քո մէջ անօրէնութիւն կայ՝ հեռո՛ւ վանիր այն քեզանից, եւ անօրէնութիւնը քո յարկի տակ թող չիջեւանի։
15
Եւ ահա քո դէմքը կը փայլի վճիտ ջրի պէս, կը մերկանաս աղտեղութիւնից ու երկիւղ չես կրի,
16
կը մոռանաս նեղութիւններդ, ինչպէս անցած ալիքը, ու չես զարհուրի։
17
Աղօթքդ քեզ համար արուսեակի պէս կը լինի. կէսօրին կը ծագի կեանքը քո, ու վստահ կը լինես, որ յոյս ունես. հոգսերի ու
18
Անդորր կը գտնես, եւ ոչ ոք չի պատերազմի քեզ հետ։
19
Շատերը շուռ կը գան ու քո հաճութիւնը կը փնտռեն. փրկութիւնը կը վրիպի նրանցից,
20
որովհետեւ նրանց յոյսն իրենց իսկ կորուստն է։ Ամբարիշտների տեսողութիւնը կը սպառուի»։
← Chapter 10
Chapter 12 →