bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Isaiah 21
Isaiah 21
Armenian Eastern Bible 1994
1
Տեսիլք ծովափնեայ անապատի վրայ։Ինչպէս անապատով անցնող մրրիկ, այդպէս նա եկաւ անապատային երկրից։
2
Ահաւոր էր եւ սարսափելի այն տեսիլքը, որ երեւաց ինձ։ Անարգողն անարգում է, անիրաւը՝ անիրաւութիւն գործում։ Ինձ վրայ
3
Ահա թէ ինչու մէջս սարսուռ ընկաւ, ցաւերը բռնեցին ինձ, ինչպէս ծննդկան կնոջը։ Փախայ, որպէսզի չլսեմ, շտապեցի, որպէսզի
4
Միտքս շուարեց, յանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկաւ։ Նայի՛ր, թէ ինչ դիտաւորութիւն ունես.
5
սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր։ Եկէ՜ք, իշխաննե՛ր, պատրաստեցէ՛ք ձեր վահանները,
6
քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Ինքդ անձամբ գնա դէ՛տ եղիր, ինչ որ տեսնես՝ կը պատմես»։
7
Եւ ես տեսայ երկու հեծեալ, մի հեծեալը՝ էշի վրայ, միւս հեծեալը՝ ուղտի։ Մեծ ուշադրութեամբ ականջ դրեցի։ «Ուրիային
8
Ու ամբողջ ցերեկը եւ ողջ գիշերը հետեւեցի բանակին
9
ու տեսայ, որ գալիս է նոյն հեծեալ զոյգը՝ ձայն տալով եւ ասելով. «Ընկաւ, կործանուեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու
10
Լսեցէ՛ք, կենդանի մնացածնե՛ր եւ տանջուածնե՛ր, լսեցէ՛ք այն, ինչ ես լսեցի Զօրութիւնների Տիրոջից, ինչ մեզ պատմեց
11
Տեսիլք եդոմայեցիների վրայ։ Մի ձայն ինձ կանչում է Սէիր լերան վրայից. «Պահպանեցէ՛ք պարսպաբուրգերը»։
12
Ես կը պահպանեմ առաւօտ ու գիշեր։ Եթէ դու ինձ հարցնես, հարցրո՛ւ եւ եկ ինձ մօ՛տ բնակուիր»։
13
Պատգամ արաբացիների մասին։ Գիշերները կը ննջես անտառում, Դոդանիմի ճանապարհին։
14
Ընդառա՛ջ եկէք եւ ջո՛ւր բերէք ծարաւածներին, ո՛վ Թեմանի բնակիչներ, հացո՛վ ընդառաջ ելէք փախստականներին,
15
որովհետեւ անթիւ են սպանուածները եւ բազում՝ մոլորեալները, անթիւ են սրերը եւ բազում՝ լարուած աղեղները, որովհետեւ
16
Այսպէս ասաց ինձ Տէրը. «Եւս մի տարի՝ նման վարձկանի տարուան, եւ կը վերանայ Կեդարի որդիների փառքը։
17
Կեդարի աղեղնաւոր ու զօրաւոր որդիներից մնացածները եւս սակաւաթիւ կը լինեն», -քանզի Իսրայէլի Տէր Աստուա՛ծը խօսեց։
← Chapter 20
Chapter 22 →