bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Hosea 12
Hosea 12
Armenian Eastern Bible 1994
1
Սակայն այս Եփրեմը չար է. հետեւեց խորշակին, ամբողջ օրը դատարկ եւ սնոտի բաներ շատացրեց, դաշինք կնքեց ասորեստանցիների
2
Տէրը վէճ ունեցաւ Յուդայի հետ եւ կը պատժի Յակոբին. ըստ նրա ճանապարհի եւ ընթացքի կը հատուցի նրան:
3
Արգանդում նա խաբեց իր եղբօրը եւ իր գործերով ուժ ցոյց տուեց Աստծու դէմ. նա չափուեց Հրեշտակի հետ եւ յաղթեց նրան:
4
Լաց եղան, աղաչեցին ինձ եւ գտան ինձ իմ տանը. այնտեղ խօսք ուղղուեց նրանց,
5
եւ Ամենակալ Տէր Աստուածը կը դառնայ յիշատակը նրանց:
6
«Դու կը դառնաս քո Աստծուն, կը պահպանես ողորմութիւն եւ արդարութիւն եւ ամէն ժամ կը մերձենաս քո Տէր Աստծուն»:
7
Անիրաւութեան կշեռքը Քանանի ձեռքում է, եւ նա սիրեց բռնանալ:
8
Եփրեմն ասաց. «Հարստացայ, հանգիստ գտայ իմ անձի համար». նրա բոլոր վաստակները չեն մնայ նրան, քանի որ անօրէնութիւնների
9
«Բայց ես՝ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, դարձեալ կը բնակեցնեմ քեզ վրանների տակ ինչպէս տօն
10
Կը խօսեմ մարգարէների հետ, կը շատացնեմ տեսիլքները եւ մարգարէների միջոցով կը ներկայանամ:
11
Եթէ Գաղաադը չկար, ապա սուտ էին իշխանները, որ զոհ էին մատուցում Գաղգաղայում, եւ նրանց զոհասեղանները նման էին
12
Յակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայէլը ծառայեց կնոջ համար եւ կնոջ համար պահակութիւն արեց:
13
Տէրը մարգարէի միջոցով Իսրայէլը հանեց Եգիպտոսից, եւ նա պահպանուեց մարգարէի միջոցով:
14
Իսրայէլը ինձ բարկացրեց ու զայրացրեց, նրա արիւնը իր վրայ կը թափուի, եւ Տէրը կը հատուցի նրան նրա նախատինքների համար»:
← Chapter 11
Chapter 13 →