bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Daniel 14
Daniel 14
Armenian Eastern Bible 1994
1
Աստիագէս թագաւորը յաջորդեց իր հայրերին, եւ պարսից Կիւրոս թագաւորը առաւ նրա թագաւորութիւնը:
2
Դանիէլը թագաւորի կեանքի ընկերն էր եւ աւելի փառք էր վայելում, քան նրա բոլոր բարեկամները:
3
Բաբելացիները Բէլ անունով մի կուռք ունէին, եւ օրական նրան բաժին էր ընկնում տասներկու արդու ընտիր ալիւր, քառասուն
4
Թագաւորը պաշտում էր նրան եւ միշտ գնում ու երկրպագում էր նրան: Բայց Դանիէլը իր Աստծուն էր երկրպագում: Թագաւորն ասաց
5
Դանիէլն ասաց. «Որովհետեւ ձեռակերտ կուռքեր չեմ պաշտում, այլ՝ կենդանի Աստծուն, երկնքի եւ երկրի Արարչին, որ
6
Թագաւորն ասաց նրան. «Իսկ Բէլը քեզ կենդանի Աստուած չի՞ թւում, չե՞ս տեսնում, թէ ամէն օր որքան է ուտում եւ խմում»:
7
Դանիէլն ասաց ծիծաղելով. «Մի՛ խաբուիր, արքա՛յ, որովհետեւ նա ներսից կաւից է եւ դրսից պղնձից. նա երբեք ո՛չ կերել է,
8
Եւ թագաւորը բարկանալով՝ կանչեց նրա քրմերին եւ ասաց նրանց. «Եթէ չասէք ինձ, թէ ով է ուտում այս սեղանի ուտելիքները,
9
իսկ եթէ ապացուցէք, թէ Բէլն է ուտում այդ բոլորը, ապա կը մեռնի Դանիէլը, քանի որ նա հայհոյեց Բէլին»: Դանիէլն ասաց
10
Բէլի քրմերը եօթանասուն հոգի էին՝ չհաշուած կանանց եւ մանուկներին: Թագաւորը Դանիէլի հետ եկաւ Բէլի կռատունը:
11
Բէլի քրմերն ասացին. «Ահաւասիկ մենք դուրս ենք գալիս. իսկ դու, արքա՛յ, նրա առաջ դի՛ր այդ կերակուրները եւ այդ գինին.
12
Եւ երբ առաւօտեան գաս, եթէ այդ բոլորը կերուած չլինի Բէլի կողմից, մենք կը մեռնենք, իսկ եթէ ոչ՝ Դանիէլը, որ սուտ խօսեց
13
Նրանք վստահ էին, քանի որ սեղանի տակ գաղտնի մուտք էին շինել եւ միշտ նրանով մտնում եւ ուտում էին կերակուրները:
14
Եւ երբ նրանք դուրս ելան, թագաւորը կերակուրները դրեց Բէլի առաջ: Դանիէլը հրամայեց իր սպասաւորին, մոխիր բերին եւ
15
Քրմերը, իրենց սովորութեան համաձայն, գիշերը ներս մտան իրենց կանանցով եւ երեխաներով, կերան ամէն ինչ, խմեցին եւ ոչինչ
16
Թագաւորը առաւօտ կանուխ եկաւ Դանիէլի հետ եւ ասաց.
17
«Կնիքներն անխա՞խտ են, Դանիէ՛լ»: Դանիէլն ասաց. «Անխախտ են, արքա՛յ»:
18
Եւ երբ դռները բացեցին, թագաւորը նայեց սեղանին, բարձրաձայն գոչեց եւ ասաց. «Մեծ ես, ո՛վ Բէլ, եւ ոչ մի նենգութիւն չկայ
19
Դանիէլը ծիծաղեց, բռնեց թագաւորին, որ ներս չմտնի, եւ ասաց. «Լա՛ւ նայիր այդ յատակին եւ տե՛ս ո՞ւմ հետքերն են դրանք»:
20
Թագաւորն ասաց. «Տեսնում եմ տղամարդկանց, կանանց եւ մանուկների հետքեր»:
21
Այն ժամանակ թագաւորը, բարկանալով, բռնեց քրմերին, նրանց կանանց եւ որդիներին. նրան ցոյց տուեցին գաղտնի դուռը, որով
22
Թագաւորը կոտորեց նրանց, իսկ Բէլին յանձնեց Դանիէլի ձեռքը, որը կործանեց նրան եւ նրա մեհեանը:
23
Կար նաեւ մի մեծ վիշապ, եւ բաբելացիները պաշտում էին նրան: Թագաւորն ասաց Դանիէլին.
24
«Մի՞թէ դրա մասին էլ կ՚ասես, թէ պղնձից է. ահա դա կենդանի է, ուտում է եւ խմում, եւ չես կարող ասել, թէ դա կենդանի
25
Դանիէլն ասաց նրան. «Ես իմ Տէր Աստծուն եմ երկրպագում, որովհետեւ նա է կենդանի Աստուածը,
26
բայց դու, արքա՛յ, իրաւո՛ւնք տուր ինձ, եւ ես առանց սրի ու գաւազանի կը սպանեմ այդ վիշապին»: Թագաւորն ասաց. «Թոյլ եմ
27
Դանիէլը վերցրեց իւղ, ձիւթ, ճարպ եւ մազ, եփեց միասին, գնդեր շինեց եւ գցեց վիշապի բերանը: Երբ վիշապը կերաւ՝ պայթեց:
28
Եւ երբ բաբելացիները լսեցին այդ, շատ բարկացան, եկան հաւաքուեցին թագաւորի մօտ եւ ասացին. «Թագաւորը հրեայ է դարձել,
29
Եւ երբ նրանք եկան, ասացին թագաւորին. «Դանիէլին մեր ձե՛ռքը տուր, ապա թէ ոչ կը սպանենք քեզ եւ քո տոհմը»:
30
Երբ թագաւորը տեսաւ, թէ շատ են տագնապեցնում իրեն, ստիպուած Դանիէլին տուեց նրանց ձեռքը:
31
Եւ նրանք նրան նետեցին առիւծների փոսը. Դանիէլն այնտեղ մնաց վեց օր:
32
Փոսի մէջ եօթը առիւծներ կային: Ամէն օր նրանց երկու մարդ եւ երկու անասուն էին տալիս ուտելու, բայց այդ օրը նրանց առջեւ
33
Հրէաստանում կար Ամբակում անունով մի մարգարէ. սա թան եփեց, հաց բրդեց կերակուրի մէջ եւ հանդ էր գնում՝ իր մշակներին
34
Տիրոջ հրեշտակն ասաց Ամբակումին. «Այդ ճաշը որ դու ունես, տա՛ր Բաբելոն՝ Դանիէլին, որը առիւծների փոսի մէջ է»:
35
Ամբակումն ասաց. «Տէ՛ր, ես Բաբելոնը չեմ տեսել եւ չգիտեմ, թէ ո՛ւր է փոսը»:
36
Հրեշտակը ձեռքը գցեց նրա գագաթին, բռնեց նրա գլխի մազերից եւ իր հոգու ամբողջ ուժով նրան տարաւ Բաբելոն, դրեց փոսի
37
Ամբակումն աղաղակեց եւ ասաց. «Դանիէ՛լ, Դանիէ՛լ, արի վերցրո՛ւ այդ ճաշը, որ Աստուած ուղարկեց քեզ համար»:
38
Դանիէլն ասաց. «Յիշեցի՛ր ինձ, Աստուա՛ծ, եւ ամօթով չթողեցիր քո սիրելիներին»:
39
Դանիէլը վեր կացաւ եւ կերաւ: Եւ Աստծու հրեշտակը նոյն ժամին Ամբակումին նորից տարաւ իր տեղը:
40
Թագաւորը եօթներորդ օրը եկաւ ողբալու Դանիէլի վրայ. եւ երբ եկաւ փոսի բերանի մօտ, նայեց եւ տեսաւ, որ Դանիէլը նստած էր.
41
«Մեծ ես, Դանիէլի Տէ՛ր Աստուած, եւ չկայ այլ աստուած քեզանից բացի»:
42
Նա Դանիէլին դուրս հանեց, իսկ վնասարարներին, որ ուզեցել էին կորստի մատնել նրան, նետեցին փոսի մէջ, եւ իսկոյն նրանք
← Chapter 13