bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Zechariah 3
Zechariah 3
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Եւ նա ինձ ցոյց տուաւ մեծ քահանայ Յեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջին. Եւ սատանան կանգնել էր նորա աջ կողմին նորան հակառակելու համար։
2
Եւ Տէրն ասեց սատանային. Տէրը քեզ յանդիմանէ, ով սատանայ, եւ Տէրը քեզ յանդիմանէ որ ընտրել է Երուսաղէմին. մի՞թէ սա կրակիցն ազատուած խանձող չէ։
3
Եւ Յեսու կեղտոտ հագուստներ էր հագել եւ կանգնել հրեշտակի առաջին։
4
Եւ նա պատասխանեց ու ասեց իր առաջը կանգնողներին թէ Հեռացրէք նորա վերայից այդ կեղտոտ հագուստները. Եւ նորան ասեց. Տես՝ ես քո վերայից վեր առայ քո անօրէնութիւնը, եւ քեզ պատուական զգեստներ եմ հագցնում։
5
Եւ ես ասեցի, որ նորա գլխին մաքուր խոյր դնեն. Եւ մաքուր խոյր դրին նորա գլխին եւ հանդերձներ հագցրին նորան. Եւ Տիրոջ հրեշտակը կանգնած էր։
6
Եւ Տիրոջ հրեշտակը վկայեց Յեսուին եւ ասեց.
7
Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ իմ ճանապարհներովը գնաս, եւ եթէ իմ պահպանութիւնը պահես, այն ժամանակ դու էլ իմ տունը կդատես, եւ իմ սրահներն էլ կպահես, եւ ես քեզ ընթացք կտամ այս կանգնողների մէջ։
8
Մէկ լսիր, ով մեծ քահանայ Յեսու, դու եւ քո առաջին նստող բարեկամներդ, որ նորանք նշանի մարդիկ են. Որովհետեւ ահա ես պիտի բերեմ իմ ծառայ՝ Շառաւիղին։
9
Որովհետեւ ահա այն քարը, որ դրել եմ Յեսուի առաջին. մէկ քարի վերայ եօթը աչքը կայ, ահա ես փորագրում եմ նորա փորագիրը, ասում է Զօրաց Տէրը, եւ այն երկրի անօրէնութիւնը պիտի մէկ օրում վեր առնեմ։
10
Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, դուք միմեանց կկանչէք որթի տակը եւ թզենիի տակը։
← Chapter 2
Chapter 4 →