bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Zechariah 10
Zechariah 10
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Խնդրեցէք Տէրից անձրեւ ետքի անձրեւի ժամանակին. Տէրը կայծակներ է շինում, եւ անձրեւ ու տարափ կտայ նորանց. Ամեն մէկին խոտ՝ իր ագարակումը։
2
Որովհետեւ թերափիմները ունայնութիւն են խօսել, եւ գուշակողները սուտ են տեսել, եւ փուչ երազներ են խօսել, դարտակ են մխիթարել. Սորա համար հօտի պէս պիտի չուեն, ճնշուելու են, որովհետեւ հովիւ չկայ։
3
Հովիւների վերայ բորբոքուեցաւ իմ բարկութիւնը, եւ նոխազներին պիտի այցելեմ, որովհետեւ Զօրաց Տէրը այցելեց իր հօտը՝ Յուդայի տունը, եւ նորանց շինեց ինչպէս իր փառաւոր երիվարը պատերազմի մէջ։
4
Նորանից է անկիւնաքարը, նորանից է բեւեռը, նորանից է պատերազմի աղեղը, նորանից է դուրս գալիս ամեն զօրավար մէկտեղ։
5
Եւ պիտի լինեն տղամարդկանց պէս, որ կոխ են տալիս պատերազմումը փողոցների ցեխի մէջ, եւ պիտի պատերազմեն, որովհետեւ Տէրը նորանց հետ է, եւ պիտի ամաչեն ձիանք հեծնողները։
6
Եւ ես պիտի քաջացնեմ Յուդայի տունը, եւ փրկեմ Յովսէփի տունը, եւ նորանց պիտի բնակեցնեմ, որովհետեւ նորանց ողորմել եմ. Եւ նորանք պիտի լինեն իբր թէ ես նորանց չէի մերժել, որովհետեւ ես եմ նորանց Տէր Աստուածը, եւ նորանց պիտի լսեմ։
7
Եւ զօրաւորի պէս պիտի լինի Եփրեմը, եւ նորանց սիրտը պիտի ուրախանայ իբր թէ գինիով, եւ նորանց որդիքն էլ պիտի տեսնեն եւ ուրախանան. Նորանց սիրտը պիտի ցնծայ Տէրովը։
8
Ես նորանց պիտի սուլեմ եւ նորանց ժողովեմ, որովհետեւ ես փրկել եմ նորանց, եւ նորանք պիտի շատանան ինչպէս որ շատ էին։
9
Թէեւ ես նորանց ցանեմ ազգերի մէջ, բայց նորանք հեռու տեղերում էլ պիտի յիշեն ինձ, եւ պիտի ապրեն իրանց որդկանց հետ եւ ետ դառնան։
10
Եւ ես նորանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրիցը, եւ Ասորեստանից պիտի ժողովեմ նորանց. Եւ նորանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը ու Լիբանանը, եւ տեղ չպիտի գտնուի նորանց համար։
11
Եւ նա պիտի անց կենայ նեղութեան ծովովը, եւ պիտի զարկէ ծովումը ալիքներին, եւ պիտի չորանան գետի բոլոր խորութիւնները, եւ պիտի իջեցնուի Ասորեստանի հպարտութիւնը, եւ Եգիպտոսի գաւազանը պիտի հեռանայ։
12
Եւ նորանց պիտի զօրացնեմ Տէրովը, եւ նորանք ման պիտի գան նորա անունովը, ասում է Տէրը։
← Chapter 9
Chapter 11 →