bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Song of Solomon 3
Song of Solomon 3
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Իմ անկողնի մէջ գիշերը ես որոնեցի իմ հոգիի սիրածին, ես որոնեցի նորան, բայց չգտայ։
2
Վեր կենամ, շուռ գամ քաղաքումը, փողոցներումն ու հրապարակներումը որոնեմ իմ հոգիի սիրածին. նորան որոնեցի բայց չգտայ։
3
Քաղաքի մէջ շուռ եկող պահապաններն ինձ գտան. իմ հոգիի սիրածին տեսե՞լ էք։
4
Հազիւ թէ անց էի կացել նորանցից, որ գտայ իմ հոգիի սիրածին. նորան բռնեցի եւ բաց չթողեցի, մինչեւ որ նորան տարի իմ մօր տունը եւ ինձ ծնողի սենեակը։
5
Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկունք, այծեամներովը կամ դաշտի եղնիկներովը, մի զարթնեցնէք եւ վեր մի կացնէք սիրականին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։
6
Ո՞վ է սա որ վերա է գալիս անապատիցը, ծուխի սիւներին նման. խնկուած զմուռսով ու կնդրուկով բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։
7
Ահա Սողոմոնի անկողինը՝ վաթսուն զօրաւորներ կան նորա շուրջը Իսրայէլի զօրաւորներից։
8
Նորանք ամենքը սուսերաւոր են, պատերազմի վարժուած, իւրաքանչիւրի սուրը իր ազդրի վերայ՝ գիշերների վախի պատճառովը։
9
Սողոմոն թագաւորն իրան համար մի գահաւորակ է շինել Լիբանանի փայտերիցը։
10
Նորա սիւներն արծաթից է շինել, յենարանները՝ ոսկիից. Բազմոցը՝ ծիրանիից. նորա ներսը զարդարուած է Երուսաղէմի աղջկերանց սիրովը։
11
Դուրս եկէք ու տեսէք մէկ, ով Սիօնի աղջկերք, Սողոմոն թագաւորին, այն թագովը որով պսակեց նորան նորա մայրը՝ նա փեսայանալիս, նորա սրտի ուրախութեան օրը։
← Chapter 2
Chapter 4 →