bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 96
Psalms 96
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տիրոջը նոր երգ երգեցէք. երգեցէք Տիրոջը ամեն երկիր։
2
Երգեցէք Տիրոջը. օրհնեցէք նորա անունը. քարոզեցէք օրէ ցօր նորա փրկութիւնը։
3
Պատմեցէք հեթանոսների մէջ նորա փառքը, ամեն ազգերի մէջ նորա հրաշքները։
4
Որովհետեւ Տէրը մեծ է եւ շատ օրհնուած. ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։
5
Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, բայց Տէրն արաւ երկինքը։
6
Փառք եւ մեծութիւն կայ նորա առաջին. զօրութիւն եւ գեղեցկութիւն նորա սրբութեան մէջ։
7
Տուէք Տիրոջը, ով ազգերի ցեղեր, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։
8
Տուէք Տիրոջը նորա անունի փառքը. ընծայ բերէք, եւ մտէք նորա սրահները։
9
Երկրպագութիւն արէք Տիրոջը սուրբ զարդարանքով. վախեցէք նորա երեսիցը, ով ամեն երկիր։
10
Ասեցէք հեթանոսների մէջ՝ Տէրն է թագաւոր. սորա համար աշխարհքը հաստատ է, չէ շարժվում. նա ժողովուրդները կդատէ ուղղութիւնով։
11
Երկինքը թող ուրախ լինի եւ երկիրը ցնծայ. ծովը գոռգոռայ իր լիութիւնովը։
12
Դաշտն ուրախանայ եւ ամենն որ նորանում կայ. թող ցնծան անտառի ամեն ծառերը.
13
Տիրոջը առաջին, որ նա գալիս է՝ գալիս է որ երկիրը դատէ. նա աշխարհքը կդատէ արդարութիւնով, եւ իր ժողովուրդներին իր ճշմարտութիւնովը։
← Chapter 95
Chapter 97 →