bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 94
Psalms 94
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Տէր՝ վրէժխնդրութեան Աստուած, ով վրէժխնդրութեան Աստուած, յայտնուիր։
2
Բարձրացիր, ով երկրի Դատաւոր, հատուցում տուր ամբարտաւաններին։
3
Ով Տէր, ամբարիշտները՝ մինչեւ ե՞րբ, ամբարիշտները մինչեւ ե՞րբ կպարծենան։
4
Նորանք բղխում եւ խօսում են գոռոզ բաներ. բոլոր անօրէնութիւն գործողները պարծենում են։
5
Տէր, նորանք կոխ են տալիս քո ժողովուրդը. եւ նեղացնում են քո ժառանգութիւնը։
6
Սպանում են որբեւայրիին եւ պանդուխտին. եւ որբերին կոտորում են.
7
Եւ ասում. Տէրը չէ տեսնում, եւ Յակոբի Աստուածը չէ իմանում։
8
Իմացէք, ով յիմարներ ժողովրդի մէջ. եւ դուք, ո՜վ անմիտներ, ե՞րբ կհասկնաք։
9
Մի՞թէ ականջը տնկողը չի լսիլ. կամ թէ աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ։
10
Մի՞թէ ազգերը խրատողը չի յանդիմանիլ. Նա որ մարդիս գիտութիւն է սովորեցնում։
11
Տէրը ճանաչում է մարդկանց խորհուրդները, որ ունայն են։
12
Երանի այն մարդին որ դու խրատում ես նորան, ով Տէր. եւ քո օրէնքիցը սովորեցնում ես նորան.
13
Որ հանգստացնես նորան չարութեան օրերիցը. մինչեւ որ հոր փորուի ամբարշտի համար։
14
Որովհետեւ տէրը երեսից չէ գցում իր ժողովուրդը, եւ չէ թողում իր ժառանգութիւնը։
15
Որ դատաստանը դէպի արդարութիւն դառնայ. եւ նորա ետեւից կգնան բոլոր սրտով ուղիղները։
16
Ո՞վ վեր կկենայ ինձ հետ չարերի դէմ. ո՞վ ինձ հետ կկանգնի նորանց դէմ որ անօրէնութիւն են գործում։
17
Եթէ Տէրն օգնութիւն չլինէր ինձ, քիչ կմնար որ իմ անձը լռութեան մէջ բնակուէր։
18
Եթէ ասում եմ. Ոտս դողդողում է. Տէր, քո ողորմութիւնը հաստատում է ինձ։
19
Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո մխիթարութիւններն ուրախացնում են ինձ։
20
Մի՞թէ անօրէնութեան աթոռը քեզ հետ հաղորդակից է, որ չարիք է շինում հրամանի դէմ։
21
Նորանք ժողովվում են արդարի անձի դէմ, եւ անմեղի արիւնը դատապարտում։
22
Բայց Տէրն ինձ ապաւէն է, եւ իմ Աստուածն է իմ յոյսի վէմը։
23
Եւ նա նորանց կհատուցանէ իրանց անօրէնութեան պէս. եւ իրանց չարութիւնովը կջնջէ նորանց. մեր Տէր Աստուածը կջնջէ նորանց։
← Chapter 93
Chapter 95 →