bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 92
Psalms 92
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Բարի է գոհանալ Տէրիցը, եւ սաղմոս ասել քո անունին, ով Բարձրեալ։
2
Առաւօտանց պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը քո ճշմարտութիւնը.
3
Տասնաղեայ նուագարանով եւ սաղմոսարանով. օրհնութեան ձայնով քնարի հետ։
4
Որովհետեւ դու, Տէր, ուրախացրիր ինձ քո գործերովը. քո ձեռքի գործերովը ցնծում եմ։
5
Ով Տէր, քանի՜ մեծ են քո գործերը. շատ խո՜ր են քո խորհուրդները,
6
Յիմար մարդը չէ իմանում, եւ անմիտը չէ հասկանում այս։
7
Ամբարիշտները խոտի պէս բուսնելիս՝ ծաղկում են բոլոր անօրէնութիւն գործողները, որ սատկեն յաւիտեանս յաւիտենից։
8
Բայց դու, Տէր, բարձր ես յաւիտեան։
9
Որովհետեւ ահա քո թշնամիները, Տէր, ահա քո թշնամիները կկորչեն. եւ կցրուին բոլոր անօրէնութիւն գործողները։
10
Բայց իմ եղջիւրը կբարձրացնես ինչպէս միեղջերուինը. ես օծուած եմ նոր իւղով։
11
Եւ իմ աչքը կնայի իմ թշնամիների վերայ. եւ ականջս կլսէ այն չարագործների մասին, որ վեր կացան ինձ վերայ։
12
Արդարը արմաւենիի պէս կբուսնի. Լիբանանի մայրին պէս կմեծանայ։
13
Տիրոջ տան մէջ տնկուածները մեր Աստուծոյ սրահներումը կբուսնեն։
14
Ծերութեան մէջ էլ պտուղ կբերեն. պարարտ եւ դալար կլինին.
15
Որ պատմեն, թէ ուղիղ է Տէրը՝ իմ վէմը, եւ անիրաւութիւն չկայ նորանում։
← Chapter 91
Chapter 93 →