bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 88
Psalms 88
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Տէր՝ իմ փրկութեան Աստուած, ցերեկը կանչում եմ, եւ գիշերը քո առաջին եմ։
2
Թող իմ աղօթքը քո առաջը գայ. խոնարհեցրու քո ականջը դէպի իմ աղաղակը։
3
Որովհետեւ իմ անձը լցուեցաւ չարիքներով, եւ կեանքս մօտեցաւ դժոխքին։
4
Ես գերեզմանի մէջ իջնողների հետ համարուեցայ. եղայ ինչպէս մի մարդ որ ոյժ չունի։
5
Մեռելների մէջ թուլացածի պէս եմ. ինչպէս խոցուածներ, որ գերեզմանումը ընկած են, որ նորանց այլ եւս չես յիշում, եւ երեսից գցուած են քո ձեռքիցը։
6
Դու ինձ ներքի փոսի մէջ դրիր՝ խաւար եւ խոր տեղերի մէջ։
7
Քո սրտմտութիւնը հաստատուեցաւ ինձ վերայ, եւ քո ալիքներովը նեղեցիր ինձ։ (Սէլա։)
8
Իմ ճանաչներին հեռացրիր ինձանից եւ ինձ գարշելի արիր նորանց համար. փակուած եմ եւ չեմ դուրս գալիս։
9
Աչքս մաշուեցաւ խեղճութեան պատճառով. կանչում եմ դէպի քեզ, Տէր, բոլոր օրը. մեկնում եմ իմ ձեռքը դէպի քեզ։
10
Մի՞թէ մեռելների վերայ ես հրաշք անելու. մի՞թէ մահացածները վեր կկենան եւ քեզանից կգոհանան։ (Սէլա։)
11
Մի՞թէ գերեզմանումը կպատմեն քո ողորմութիւնը, եւ քո ճշմարտութիւնը կորստի մէջ։
12
Մի՞թէ խաւարի մէջ կճանաչուին քո հրաշքները, եւ արդարութիւնը մոռացութեան երկրումը։
13
Բայց ես դէպի քեզ եմ աղաղակում, Տէր. եւ իմ աղօթքը կանուխ առաւօտանց գալիս է քեզ մօտ։
14
Տէր, ի՞նչու ես իմ անձը երեսից գցում. երեսդ թագցնո՞ւմ ես ինձանից։
15
Ես աղքատ եմ եւ մեռնում եմ իմ մանկութիւնիցը. քո զարհուրանքը քաշեցի, եւ յոյսս կտրուած է։
16
Քո սրտմտութիւնը հասաւ ինձ վերայ, քո զարհուրանքները կորցնում են ինձ։
17
Նորանք ամեն օր ջրի նման պատում են ինձ. պատում են ինձ մէկ տեղ։
18
Դու հեռացրիր ինձանից բարեկամիս եւ մօտաւորիս. իմ ճանաչները խաւարի մէջ են։
← Chapter 87
Chapter 89 →