bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 85
Psalms 85
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Տէր, դու հաւանեցիր քո երկրին. դարձրիր Յակոբի գերութիւնը։
2
Քո ժողովրդի անօրէնութիւնը ներեցիր, եւ նորանց ամեն մեղքերը ծածկեցիր։ (Սէլա։)
3
Հեռի արիր քո ամեն սրտմտութիւնը. ետ դարձար քո բարկութեան բորբոքուելուցը։
4
Դարձրու մեզ, ով մեր փրկութեան Աստուած, եւ դադարիր քո բարկութիւնիցը որ մեզ վերայ է։
5
Մի՞թէ յաւիտեան կբարկանաս մեզ վերայ. քո բարկութիւնը կերկարացնե՞ս ազգից մինչեւ ազգ։
6
Մի՞թէ ետ չես դառնալ որ մեզ կենդանացնես, եւ քո ժողովուրդը ուրախ լինի քեզանով։
7
Ցոյց տուր մեզ, Տէր, քո ողորմութիւնը. եւ տուր մեզ քո փրկութիւնը։
8
Թող լսեմ թէ ինչ կխօսի Տէր Աստուածը, նա խաղաղութիւն կխօսի իր ժողովրդի եւ իր սուրբերի հետ, եւ նորանք ետ չեն դառնալ յիմարութեան մէջ.
9
Իրաւի որ նորա փրկութիւնը մօտիկ է նորանից վախեցողներին, որ փառք բնակուի մեր երկրումը։
10
Ողորմութիւն եւ ճշմարտութիւն իրար կհանդիպեն. արդարութիւն եւ խաղաղութիւն իրար կհամբուրեն։
11
Ճշմարտութիւն կբուսնի երկրից, եւ արդարութիւն վայր կնայի երկնքիցը։
12
Տէրը բարիք էլ կտայ, եւ մեր երկիրը կտայ իր պտուղը։
13
Արդարութիւնը նորա առաջից կգնայ, եւ նա իր քայլերը կդնէ նորա ճանապարհի վերայ։
← Chapter 84
Chapter 86 →