bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 83
Psalms 83
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Աստուած, լուռ մի կենար. անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով Աստուած։
2
Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները։
3
Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ. եւ խորհուրդ են անում քո պահպանածների վերայ։
4
Ասում են՝ Եկէք կորցնենք, որ ազգ չլինին. եւ էլ չյիշուի Իսրայէլ անունը։
5
Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին։
6
Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք.
7
Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ։
8
Ասուրն էլ միաւորուեցաւ նորանց հետ. օգնում են Ղովտի որդկանցը։ (Սէլա։)
9
Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։
10
Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ։
11
Արա նորանց իշխաններին Օրէբի եւ Զէբի նման. եւ նորանց ամեն մեծաւորներին Զէբէէի եւ Սաղմանայի նման։
12
Որ նորանք ասում են. Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին։
13
Աստուած իմ, արա նորանց ինչպէս փոշի եւ ինչպէս դարման քամիի առաջին։
14
Ինչպէս որ կրակն այրում է անտառը, եւ ինչպէս որ բոցը խանձում է սարերը.
15
Այնպէս հալածիր նորանց քո մրրիկովը, եւ զարհուրեցրու նորանց քո փոթորիկովը։
16
Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր։
17
Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն.
18
Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ։
← Chapter 82
Chapter 84 →