bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Psalms 7
Psalms 7
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
1
Ով Տէր՝ իմ Աստուած, ես քեզ վերայ եմ դրել իմ յոյսը. փրկիր ինձ իմ ամեն հալածողներիցը եւ ազատիր ինձ։
2
Որ իմ անձը առիւծի պէս չյափշտակէ եւ պատառէ, եւ ազատող չլինի։
3
Ով Տէր՝ իմ Աստուած, եթէ այս բանը արել եմ, եթէ անիրաւութիւն կայ իմ ձեռքերումը.
4
Եթէ չար եմ հատուցրել ինձ հետ խաղաղ լինողին, եւ կողոպտել եմ՝ ինձ զուր տեղը նեղացնողին.
5
Ապա թող թշնամին հալածէ իմ անձը եւ հասնէ նորան. եւ նա իմ կեանքը կոխ տայ գետնի վերայ, եւ իմ փառքը հողի մէջ բնակեցնէ։ (Սէլա։)
6
Վեր կաց, ո՜վ Տէր, քո բարկութիւնովը, բարձրացիր իմ նեղացնողների կատաղութեան համար, եւ արթնացիր ինձ համար դու՝ որ իրաւունք պատուիրեցիր։
7
Եւ ազգերի ժողովքը թող շրջապատէ քեզ, եւ նորանց վերայ դարձիր դէպի բարձր տեղերը։
8
Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. դատիր ինձ, Տէր, իմ արդարութեան պէս եւ իմ անմեղութեան պէս, որ ինձանում կայ։
9
Թող վերջանայ ամբարիշտների չարութիւնը, եւ հաստատիր արդարին. որովհետեւ դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած։
10
Իմ ասպարն Աստուած է, որ փրկում է սրտով ուղիղներին։
11
Աստուած արդար դատաւոր է, եւ Աստուած ամեն օր բարկանում է ամբարշտի վերայ,
12
Եթէ ետ չդառնայ, նա իր սուրը կսրէ, իր աղեղը լարել եւ պատրաստել է.
13
Եւ մահի գործիքներ է պատրաստել նորա համար, եւ իր նետերը բորբոքուած արաւ։
14
Ահա նա անօրէնութեան երկունք է քաշում. յղացած է չարութիւնով եւ ծնում է խաբէութիւն։
15
Հոր փորեց ու խորացրեց, բայց ինքն ընկաւ այն խորի մէջ՝ որ շինեց։
16
Նորա չարութիւնը կդառնայ նորա գլխի վերայ. եւ նորա անիրաւութիւնը վայր կգայ իր գագաթի վերայ։
17
Ես կգոհանամ Տէրիցը իր արդարութեան համար եւ սաղմոս կասեմ Բարձրեալ Տիրոջ անունին։
← Chapter 6
Chapter 8 →